2017 թվականի փետրվարին, Հռոմի "Sapienza" համալսարանում երկու ուսանողներ, որոնք ավարտեցին «IRAP PhD» ծրագիրը՝ Գաբրիել Գումարաես Կարվալյոն և Յարլի Լոբո Պերեյրան, պաշտպանեցին իրենց ասպիրանտական թեզերը: “IRAP PhD” ծրագրի շրջանակում թեկնածուի աստիճանը տրվում է Բրեմենի, Օլդենբուրգի, Սավոյի, Հռոմի, Ֆերարի, Նիցայի և Գրենոբլի համալսարանների կողմից: Երկու ուսանողներն էլ ընդունվել են «IRAP PhD» ծրագիր 2013թ., իսկ կրթաթոշակները տրվել են «CAPES»-ի կողմից՝ «ICRANet-CAPES» ծրագրի շրջանակներում: Նրանք համագործակցում էին Էդուարդո Էնրիկե Սիլվա Բիտենկուրտի հետ և նրանց համատեղ երկու
Gabriel Guimarães Carvalho
|
Iarley Pereira Lobo
|
Eduardo Henrique Silva Bittencourt
|
աշխատանքները հրապարակվել են հայտնի ամսագրերում՝ Physical Review D (IF: 4.506) и Classical and Quantum Gravity (IF: 2.837)
Գաբրիել Գումարաես Կարվալյոն ներկայացրեց իր թեզը՝ “A walk through mathematical physics with disformal trasformations and scalar field self-force effects on a particle orbiting a Reissner-Nordström black hole" վերնագրով և պաշտպանեց այն 2017թ. փետրվարի 13-ին:
Հանձնաժողովի անդամներն էին՝ պրոֆ. Մասսիմո Տեստան (Հռոմի "Sapienza" համալսարան), ֆ-մ.գ.թ. Ռոբերտո Նատալինին (CNR – Հռոմ) և ֆ-մ.գ.թ. Ջիամպիերո Էսպոզիտոն (INFN – Նեապոլ): Գիտական ղեկավարն էր պրոֆ. Ռեմո Ռուֆինին, իսկ համաղեկավարն էր պրոֆ. Դոնատո Բինին:
Այս թեզը բաղկացած էր երկու մասերից: Առաջին մասում ներկայացված էր դիսֆորմալ մետրիկայի հանրահաշվական և երկրաչափական հատկությունները: Այսպիսի մետրիկաները ձևավորվում են գրավիտացիայի սկալյար-թենզորական տեսություններում, որոտեղ կա կապ դաշտի սկալյարի ածանցյալի և մետրիկայի միջև: Հասարակ կոնֆորմային վերափոխումները կիրառելի են ավելի ընդհանուր դեպքերում այսպես կոչված դիսֆորմալ փոխակերպումներում: Աշխատանքում ֆորմալիզմ է մշակվել այդպիսի մետրիկաների համար ֆորմալիզմ և տրվել են երկու ֆիզիկական կիրառություններ: Առաջին դեպքում Դիրակի հավասարման դիսֆորմալ ինվարիանտությունն է: Երկրորդ դեպքում այն օգտագործվում է որպես մաթեմատիկական գործիք քվանտային գրավիտացիայի ֆենոմենոլոգիական նկարագրության համար, որը հայտնի է որպես ծիածանային գրավիտացիա (rainbow gravity): Աշխատանքի երկրորդ մասում ուսումնասիրվել է սկալյար դաշտի ինքնազդեցության էֆեկտը, որը ստեղծվել է սկայլար լիցքից Ռեյսներ-Նորդստրոմ սև խոռոչի դաշտում: Տրվել են անալիտիկ որոշումներ սկալյար-ալիքային հավասարումների համար պոստ-Նյուտոնական մոտեցման շրջանակներում: Այս լուծումներն օգտագործվել են ինքնակառավարման դաշտերի հայտնաբերման և ուժի կոմպոնենտները հաշվարկելու համար, որը գործում է մասնիկի վրա մինչև 7.5 պոստ-Նյուտոնյան կարգով: Իրականացվել է համեմատություն նախկին թվային հաշվարկների հետ Շվարցշիլդի սև խոռոչի դեպքում, և ցույց է տրվել արդյունքների լավ համընկնում ուժեղ և թույլ դաշտերի դեպքում:
Այս թեզը առավել հետաքրքրական է GW150914-ից առաջին անգամ գրավիտացիոն ալիքների գրանցման հետո, որը դարցրեց գրավիտացիոն ճառագայթումը ռելյատիվիստական աստղաֆիզիկայի յուրաքանչյուր արդիական խնդիրներից մեկը:
Գաբրիել Գումարաես Կարվալյոյի համաղեկավարը՝ Դոնատո Բինին "M. Picone" CNR” ինստիտուտից նշել է,-«Այս աշխատանքն առաջին փորձն է փոխակերպելու ինքնակառավարման էֆֆեկտները Շվարցշիլդից Ռեյսներ-Նորդստրոմի դեպքում: Այստեղ ուսումնասիրվել է ամենահասարակ դեպքը՝ ինքնակառավարման սկալյար էֆֆեկտը, և այս մակարդակում ֆորմալիզմի բոլոր դժվարությունները հաղթահարվել են: Հետագա ուսումնասիրություններում դիտարկվելու են Ռեյսներ-Նորդստրոմ սև խոռոչի ինչպես գրավիտացիոն, այնպես էլ էլեկտրամագնիսական լարվածությունները: Այս արդյունքները հրապարակվել են “Physical Review D (IF: 4.506)” ամսագրում: Ռելյատիվիստական աստղաֆիզիկայում այս ուսումնասիրությունների կիրառությունները շատ հետաքրքիր են»:
Գաբրիել Գումարաես Կարվալյոյի հրապարակումների ցանկը՝:
1. D. Bini, G.G. Carvalho and Andrea Geralico; "Scalar field self-force effects on a particle orbiting a Reissner-Nordström black hole", Phys. Rev. D 94, 124028 (2016), IF: 4.506.
2. G.G . Carvalho , I. P. Lobo and E. Bittencourt - “Extended disformal approach in the scenario of rainbow gravity”, Physical Review D 93, 044005 (2016), IF: 4.506.
3. E. Bittencourt, I. P. Lobo, G.G. Carvalho - “On the disformal invariance of the Dirac equation”, Class. Quantum. Grav. 32, 185016 (2015) IF: 2.837.
Գաբրիել Գումարաես Կարվալյոն ավարտել է “Universidade Federal de Pernambuco” համալսարանը (Ռեսիֆի, Բրազիլիա`
https://www.ufpe.br/):
ԻԿՐԱՆԵՏ-ի և այս համալսարանի միջև կնքված է համագործակցության մասին համաձայնագիր՝
http://www.icranet.org/index.php?option=com_content&task=view&id=1020:
Կրթաթոշակ է տրվել “CAPES”-ի կողմից՝ “CAPES-ICRANet” ծրագրի շրջանակներում՝
www.icranet.org/capes-icranet:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիտել թեզը՝
http://icranet.org/images/stories/IRAP/Students/thesis/thesisGuimaraesCarvalho.pdf:
Պաշտպանության տեսագրությունը՝
https://youtu.be/G2QNEFdrY0A:
Յարլի Լոբո Պերեյրան երկայացրեց իր թեզը՝ “Geometrical approach to Planck-scale deformations of phase spaces" վերնագրով և պաշտպանեց այն 2017թ. փետրվարի 24-ին Հռոմի "Sapienza" համալսարանում:
Հանձնաժողովի անդամներն էին՝ պրոֆ. Պաուլո Պանին (Հռոմի "Sapienza" համալսարան), պրոֆ. Սալվադոր Մինյեմին (Կալյարի համալսարան) պրոֆ. Ստեֆանո Լիբերատին (Sissa Trieste): Գիտական ղեկավարն էր պրոֆ. Ջովաննի Ամելինո-Կամելիան:
Այս թեզում նկարագրվել են քվանտային ձգողականության որոշ քվազի-դասական հատկություններ՝ ոչ տրիվիալ երկրաչափության լեզվով: Ցույց են տրվել դեֆորմացված փոխազդեցություններն, որոնք առաջանում են Լորենցի սիմետրիայի դեֆորմացիայից՝ կոր իմպուլսային տարածությունների օգնությամբ: Մասնավորպես քննարկվել է իմպուլսային տարածության հետ մասնիկների փոխազդեցության խնդիրը, որն ունի անտի դե Սիտերի երկրաչափություն: Ցույց է տրվել, որ չի կարելի ուսումնասիրել սովորական եղանակներով ինչպես քննարկվում է գրականության մեջ: Վերջապես ներկայացվել է այլընտրանքային միջոց ձևափոխված դիսպերսիաների համեմատության համար Ֆինսլերյան երկրաչափության օգնությամբ (սերտորեն կապված է վարիացիոն տեխնիկայի հետ) որը լավ որոշված է զանգված չունեցող սահմանային դեպքում, որը հնարավորություն է տալիս վերլուծել ռելյատիվիստական հատկությունները:
Լոբոյի թեզի ղեկավարը՝ Հռոմի "Sapienza" համալսրանից պրոֆ. Ջովաննի Ամելինո-Կամելիան նշեց,-«Այս ուսումնասիրությունը վերաբերվում է քվանտային գրավիտացիայում եռաչափ ալիքների կրճատմանը, որը կարող է հանդիսանալ «իրական» քվանտային գրավիտացիայի մոդել քառաչափ տարածությունում։ Եռաչափ տարածությունում քվանտային գրավիտացիայի տեսությունը դժվար է բայց ոչ այնքան որքան քառաչափ տարածությունում։ Վերջին 10 տարիների ընթացքում եռաչափ քվանտային գրավիտացիան դարձել է ավելի հասկանալի, իսկ զգալի հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ այն բնորոշվում է ռելյատիվիստական սիմետրիայի դեֆորմացիայով և կորությամբ իմպուլսների տարածությունում: Այս հատկությունները եռաչափ մոդելում կիրառելու փորձերը դժվար են, քանի որ եռաչափ մոդելում հայտնաբերված իմպուլսների տարածությունների երկրաչափության առանձնահատկությունները չեն գործում քառաչափ մոդելի դեպքում: Յարլի Լոբոյի աշխատանքի էական արդյունքը կայանում է նրանում, որն առաջին անգամ ուսումնասիրված է «спаривания метрики и аффинной связности»:
Յարլի Լոբո Պերեյրայի հրապարակումների ցանկը
1. E. Bittencourt, I. P. Lobo and G. G. Carvalho, On the disformal invariance of the Dirac equation, Class. Quant. Grav. 32 185016 (2015).
2. I. P. Lobo, A. B. Barreto and C. Romero, Space-time singularities in Weyl manifolds, Eur. Phys. J. C75 448 (2015).
3. G. G. Carvalho, I. P. Lobo and E. Bittencourt, Extended disformal approach in the scenario of Rainbow Gravity, Phys. Rev. D93 044005 (2016).
4. I. P. Lobo and G. Palmisano, Geometric interpretation of Planck-scale-deformed co-products, Int. J. Mod. Phys. Conf. Ser. 41 1660126 (2016).
5. I. P. Lobo, G. Palmisano and G. Amelino-Camelia, Geometric picture of DSR-relativisitc theories with de Sitter and anti-de Sitter momentum spaces,submitted to IJMP Conf. Ser. (2015).
6. I. P. Lobo, N. Loret and F. Nettel, Rainbows without unicorns: Metric structures in theories with Modified Dispersion Relations, arXiv: 1610.04277, submitted to EPJ C.
7. I. P. Lobo, Frame transformations in Brans-Dicke theory from the viewpoint of Weyl geometry, arXiv:1610.05004, submitted to IJMP D.
8. I. P. Lobo, N. Loret and F. Nettel, Investigation of Finsler geometry as a generalization to curved spacetime of Planck-scale-deformed relativity in the de Sitter case, Phys. Rev. D95 046015 (2017).
Յարլի Լոբո Պերեյրան ավարտել է “Universidade Federal da Paraíba” համալսարանը (Խուան Պեսոա, Պարաիբա նահանգ, Բրազիլիա
CAPES-ICRANet program. For more information please see the
thesis and the video of thesis
discussion.
ԻԿՐԱՆԵՏ-ի և այս համալսարանի միջև կնքված է համագործակցության համաձայնագիր՝ http://www.icranet.org/index.php?option=com_content&task=view&id=1019:
Կրթաթոշակ է տրվել “CAPES”-ի կողմից՝ “CAPES-ICRANet” ծրագրի շրջանակներում՝ www.icranet.org/capes-icranet:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիտել թեզը՝
http://www.icranet.org/images/stories/IRAP/Students/thesis/thesisPereiraLobo.pdf
Պաշտպանության տեսագրությունը՝
https://youtu.be/ErupKcNIbeU
Գաբրիել Գումարաես Կարվալյոյի և Յարլի Լոբո Պերեյրայի թեզերը նշանավորվեցին որպես հաջող համագործակցություն “ICRANet-CAPES” ծրագրի շրջանակներում Էդուարդո Էնրիկե Սիլվա Բիտենկուրտի հետ, ով համագործակցել է երկուսի հետ։
Էդուարդո Էնրիկե Սիլվա Բիտենկուրտը երկու անգամ այցելել է ԻԿՐԱՆԵՏ 2011թ. հոկտեմբերի 20-ից և մինչև նոյեմբերի 23-ը և 2012թ. հոկտեմբերի 2-ից 19-ը, ինչպես նաև եղել է հետդոկտորական ծրագրի անդամ “CAPES-ICRANet” ծրագրի շրջանակներում: Նա նաև աշխատել է Հռոմի “Sapienza” համալսարանում 2013թ. դեկտեմբերից մինչև 2015թ. նոյեմբեր: Այժմ նա ստացել է պրոֆեսորի պաշտոն “
2.2017թ. փետրվարի 1-ին տեղի է ունեցել ԻԿՐԱՆԵՏ-ի գործադիր կոմիտեի նիստը
2017թ. փետրվարի 1-ին տեղի է ունեցել ԻԿՐԱՆԵՏ-ի կառավարիչների խորհրդի 16-րդ նիստը: Ներկա էին հետևյալ անդամները՝ պրոֆ. Աշոտ Քոչարյանը (Հայաստանի ներկայացուցիչը), Ֆաբրիցիո Նիկոլետտին, Էնրիկո Պադուլան, պրոֆ. Իմմակոլատա Պաննոնեն (Իտալիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը), Անտոնիո Բարտոլինին (Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը), Վինչենցո դե Ֆելիչեի անունից Ջուլիետա Իորիոն (Համալսարանների և հետազոտությունների կրթության նախարարության ներկայացուցիչը), պրոֆ. Կարլո Լուչիանո Բիանկոն պրոֆ. Ռեմո Ռուֆինիի անունից (ICRA-ի ներկայացուցիչը), պրոֆ. Շեշենգ Քսյուն Սյաոխու Ֆանայի անունից (Արիզոնայի համալսարանի ներկայացուցիչը), պրոֆ. Խորխե Արմանդո Ռուեդա Հերնանդեսը պրոֆ. Ֆրանսիսա Էվերիտայի անունից (Սթենֆորդի համալսարանի ներկայացուցիչը), Կարլո Պաչեն (Պեսկարայի քաղաքապետարանի ներկայացուցիչը քաղաքապետ Մարկո Ալեսսանդրինիի անունից) և պրոֆեսոր Ռեմո Ռուֆինին (ԻԿՐԱՆԵՏ-ի տնօրենը): Բացի այդ ներկա էին ԻԿՐԱՆԵՏ-ի աուդիտորները՝ Էննի Կոլասանտին (եվրոպական և միջազգային գործերի վերահսկման բաժնի նախագահը, Իտալիայի բարձրագույն կասացիոն դատարան) և Ջաչինտո Դամմիկոն (խորհրդական, Իտալիայի բարձրագույն կասացիոն դատարան): Պիերո Ռեդոլֆին մասնակցեց որպես դիտորդ (խորհրդատու):
3. 2017թ. փետրվարի 6-ից 10-ը պրոֆեսոր Ռուֆինին Սինգապուրում մասնակցեց «Conference on Cosmology, Gravitational Waves and Particles» գիտաժողովին։
2017թ. փետրվարի 6-ից 10-ը Սինգապուրում՝ Նանյանի տեխնոլոգիական համալսարանում (Nanyang Technological University) տեղի ունեցավ “Տիեզերաբանություն, ձգողական ալիքներ և մասնիկներ” թեմայով գիտաժողովը: Պրոֆեսոր Ռեմո Ռուֆինին դասախոսություն կարդաց «Gamma Ray Bursts, from Supernovae to Hypernovae to Binary Driven Hypernovae» վերնագրով (մանրամասների ցանկի տեղեկության համար այցելե՛լ
http://www.icranet.org/index.php?option=com_content&task=view&id=1081հղումով)
4. 2017թ. փետրվարի 17-ին կնքվեց նոր համաձայնագիր «Universidade Tecnológica Federal do Paraná»-ի հետ
2017թ. փետրվարի 17-ին նոր համաձայնագիր կնքվեց ԻԿՐԱՆԵՏ-ի և Պարանայի տեխնոլոգիական համալսարանի “UTFPR” հետ: Այս համաձայնագիրը ստորագրեցին համալսարանի ռեկտոր՝ պրոֆ. Լուիս Ալբերտո Պիլատին և ԻԿՐԱՆԵՏ-ի տնօրեն պրոֆ. Ռեմո Ռուֆինին: Համաձայնագիրը գործելու է 5 տարով, իսկ համատեղ գործունեությունը ներառելու է՝ գիտական և մշակութային աջակցություն, համատեղ հետազոտական ծրագրերի զարգացում, համատեղ գործունեություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում, աշխատակիցների և ուսանողների փոխանակման ծրագրի իրականացում:
Համաձայնագիրը կարող եք գտնել այստեղ՝
http://www.icranet.org/documents/agreementICRANet-UTFPR.pdf:.
5. Երեք դասախոսություններ Պեսկարայում գտնվող Գալիլեո Գալիլեյի ավագ դպրոցի աշակերտների համար։
Փետրվար և մարտ ամիսներին Պեսկարայում ԻԿՐԱՆԵՏ կենտրոնը հյուրընկալեց Գալիլեո Գալիլեյի ավագ դպրոցի աշակերտներին “School–Work” ծրագրի շրջանակներում երեք դասախոսություններ կարդալու համար: Ալեսսանդրա դե Չեկկոն դասախոսեց “Տիեզերքից եկող բնական և արհեստական վտանգներ”-ի մասին, Գրիգորի Վերեշչագինը դասախոսություն կարդաց “Մեծ պայթյուն՝ վաղ տիեզերաբանություն և լայնածավալ կառույցի ձևավորումը” թեմայով, իսկ պրոֆ. Կոստանտինո Սիջիզմոնտին պատմեց սպեկտրոսկոպիայի, ֆոտոմետրիայի, մաթեմատիկական ֆիթերի, ֆիզիկական մոդելների, գիտական տեսությունների և «Օկկամի ածելիի» մասին:
Մանրամասները (իտալերենով) կարող եք գտնել այստեղ՝
6. ԻԿՐԱՆԵՏ-ի կառավարիչների կոմիտեի անդամի՝ Կարլո Պաչեի հիշատակին
Մարտի 28-ին անսպասելիորեն մահացավ Կարլո Պաչեն՝ Պեսկարայի քաղաքապետարանից ԻԿՐԱՆԵՏ-ի գործադիր կոմիտեի անդամը: Նա ուներ Պեսկարայի և Աբրուցոյի զարգացման լայն տեսլականը: 1994թ. նա իր ցանկությունը հայտնեց Պեսկարա քաղաքում ԻԿՐԱՆԵՏ-ի գլխամասային գրասենյակ հիմնելու մասին: Նա անձամբ էր հետևում երկաթուղային կայարանի հին շենքի վերակառուցմանը ժամանակակից միջազգային հետազոտական կենտրոն դարձնելու համար: 2005թ. ԻԿՐԱՆԵՏ-ի կազմավորումը միաձայն ընդունվեց Իտալիայի խորհրդարանում: Ամեն օր Կարլոն մեծ ըմբռնումով և մասնակցությամբ հետևում էր ԻԿՐԱՆԵՏ-ի հետազոտական և դասախոսական գործունեությանը:
7. ԻԿՐԱՆԵՏ-ի Հռոմում և Պեսկարայում գտնվող կենտրոններում տեղի են ունեցել սեմինարներ, Մարկո Մերաֆինայի (փետրվարի 22-ին), Ալեսսանդրո Նագարիյի (մարտի 1-ին) և Լյուկ Բլանշեի (մարտի 6-ին) մասնակցությամբ։
1) On February 21, 2017, Dr. Marco Merafina, of the Department of Physics, University of Rome La Sapienza, has given a seminar at the ICRANet center of Pescara, with the title: "Gravity and thermodynamics: a new point of view in the analysis of equilibrium and dynamical evolution of globular clusters".
2017 թվականի փետրվարի 21-ին Հռոմի «Sapienza» համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետից ֆ-մ.գ.թ. Մարկո Մերաֆինան սեմինար անցկացրեց Պեսկարայի ԻԿՐԱՆԵՏ կենտրոնում «Ձգողականություն և ջերմադինամիկա. հավասարակշռության մշակման և գնդաձև աստղակույտերի դինամիկ էվոլյուցիայի նոր տեսանկյունները» թեմայով:
Մարկո Մերաֆինան գնդաձև աստղակույտերի դինամիկ էվոլյուցիայի տեսական հետազոտությունների նոր մոտեցում ներկայացրեց՝ կիրառելով ջերմադինամիկական սկզբունքներ Բոլցմանի բաշխման ֆունկցիայի վրա: Այս տեսությունում ձեռք են բերվել նոր հարաբերակցություններ ջերմադինամիկական հավասարակշռության համար ձգողական դաշտի առկայության դեպքում: Ցույց է տրվել, որ գնդաձև աստղակույտերը կարելի է բնութագրել մոդելով, որը պարունակում է դրական և բացասական հատուկ ջերմունակություն, որն առաջացնում է ջերմադինամիկական անկայունություն, ինչը բերում է համակարգի “гравотермальной катастрофе”, առանց արտաքին ջերմային ներդրման անհրաժեշտության: Այս նոր սահմանը տարբերվում է նախկինում՝ 1978 թ. Կացի կողմից սահմանվածից և գտնվում է արժեքի հետ լիակատար համաձայնության մեջ գնդաձև աստղակույտերի բաշխման առավելագույնի հետ, կառուցված Հարիսի կատալոգի հիման վրա:
Աստղաֆիզիկական օբյեկտներից գրավիտացիոն ալիքների գրանցումը խոստանում է հեղափոխություն աստղագիտության և աստղաֆիզիկայի բնագավառներում, քանի որ բացվում է նոր հետազոտական պատուհան դեպի տիեզերք:
https://en.wikipedia.org/wiki/First_observation_of_gravitational_waves հնարավորությունների մասին վերջին զեկույցը գրավել է գիտական հանրության մեծ ուշադրությունը: ԻԿՐԱՆԵՏ-ը հրավիրել է այս ոլորտի երկու փորձագետների գրավիտացիոն ալիքների ճառագայթուման մեխանիզմների տեսական առաջընթացները քննարկելու նպատակով:
2) 2017թ. մարտի 1-ին Ալեսսանդրո Նագարը Հռոմի «Sapienza» համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում սեմինար անցկացրեց: Ֆ-մ.գ.թ. Նագարն առաջատար տեսաբաններից մեկն է և Տիբո Դամուրայի գործընկերն է: Նա “IHES effective-one-body (EOB)” կոդի հեղինակն է, որը լուծում է ռելյատիվիստական երկու մարմնի խնդիրը: Սեմինարի թեման էր «երկու սև խոռոչների միաձուլումը. տեսություն, որը միավորում է թվային և վերլուծական ռելյատիվիստական հաշվարկները»: Ֆ-մ.գ.թ. Նագարը ներկայացրեց ձգողական ալիքների շաբլոնի հաշվարկի կիսավերլուծական մոտեցման շատ մանրամասն զեկույց, ինչպես նաև ռելյատիվիստական թվային մեթոդների (Numerical Relativity) օգտագործումն՝ որոշելու “EOB” մեթոդի պարամետրերը: Դասախոսությունը կարող եք գտնել այստեղ
http://www.icranet.org/documents/nagar_icranet.pdf
3) 2017թ. մարտի 6-ին “CNRS”-ի (Փարիզում աստղաֆիզիկայի համալսարան, Ֆրանսիա) հետազոտությունների տնօրեն պրոֆ. Լյուկ Բլանշեն «Sapienza» համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում ներկայացրեց սեմինար «Ձգողական ալիքները և երկու մարմինների խնդիրը հարաբերականության ընդհանուր տեսությունում» թեմայով
Պրոֆ. Բլանշեն առաջատար տեսաբաններից մեկն է, ում աշխատանքները վերաբերվում են երկու մարմինների գրավիտացիոն ալիքների ճառագայթման ընդհանուր տեսությանը հետնյուտոնյան մոտարկման տեսության շրջանակում։ Սեմինարի ընթացքում նա ներկայացրեց այս բնագավառի վերջին ձեռքբերումները: Նա ընդգծեց,- «Երկու մարմինների խնդրին նվիրված թվային և տեսական աշխատանքները մեծ դեր են խախում գրավիտացիոն ալիքների գրանցման և ստացված արդյունքների մեկնաբանման մեջ: Մասնավորապես, ժամանակակից մոտարկման մեթոդները թույլ են տալիս կառուցել շատ ճշգրիտ և հուսալի շաբլոններ դիտակներով գրանցված տվյալների մշակման ժամանակ: Այս մեթոդների հիմնասյունը հետնյուտոնյան մոտարկումն է, որը նկարագրում է կոմպակտ մարմինների դինամիկան (ներառյալ սև խոռոչները) և նրանցից գրավիտացիոն ալիքների ճառագայթումը»:
8. Գալիք գիտաժողովները
ԻԿՐԱՆԵՏ-Մինսկ կենտրոնում տեղի կունենա բարձր էներգիաների աստղաֆիզիկային նվիրված գիտաժողով
Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիա, Մինսկ, Բելառուս, 26-28 ապրիլի 2017
Հիմնավորում
ԻԿՐԱՆԵՏ-Մինսկ կենտրոնում տեղի կունենա բարձր էներգիաների աստղաֆիզիկային նվիրված գիտաժողովը Մինսկի նոր կենտրոնում: Այն տեղի կունենա Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայում կայանալիք միջուկային ֆիզիկային նվիրված մեծ գիտաժողովին զուգահեռ: Այս գիտաժողովը ռելյատիվիստական աստղաֆիզիկայի ոլորտում եվրոպական և ասիական երկրներում աշխատող երիտասարդ գիտնականների համար մեծ հնարավորություն է փորձի փոխանակման և իրենց արդյունքները ներկայացնելու բելառուս գիտնականներին: Այս միջոցառումը կազմակերպվելու է «2017 թվականը որպես գիտության տարի» ծրագրի շրջանակներում, որը հաստատվել է նախագահի հրամանագրով:
Գիտաժողովի պաշտոնական կայքը:
http://www.icranet.org/imw
"Bego Rencontres IRAP" ասպիրանտական հինգերորդ դպրոցը
“Villa Ratti”, Նիս, 15-19 մայիսի 2017թ.
Դպրոցը տեղի կունենա Նիսում, 2017թ. մայիսի 15-ից 19-ը: Ավանդաբար այն նվիրվում է ռելյատիվիստական աստղաֆիզիկային նվիրված հարցերին և “IRAP” ասպիրանտական ծրագրի ուսանողների կատարած աշխատանքներին: Այս դպրոցը նվիրված է ուժեղ դաշտերում գրավիտացիոն ալիքների ճառագայթմանը և բաց է բոլոր ուսանողների և գիտնականների համար: Հիշեցնենք, որ “IRAP” ասպիրանտական ծրագիրը համակարգվում է ԻԿՐԱՆԵՏ-ի կողմից, որը ներառում է տարբեր համալսարաններ և հետազոտական կենտրոններ, իսկ դիպլոմները տրվում են ծրագրին մասնակից համալսանանների հետ համատեղ (Բրեմենի համալսարան (Գերմանիա), Ֆերարայի համալսարան (Իտալիա), Նիսի համալսարան (Ֆրանսիա), Օլդենբուրգի համալսարան (Գերմանիա), Հռոմի «Sapienza» համալսարան (Իտալիա), “University of Savoy” (Ֆրանսիա)):
Հրավիրված դասախոսներն են՝ Դոնատո Բինի, Լյուկ Բլանշե, Քրիստիան Քերուբինի, Նատալի Դերուել, Սիմոնետա Ֆիլիպի, Միլե Կարլիկա, Յուտա Կունց-Դրոլշագեն, Կլաուս Լամերցալ, Ֆելիկս Միրաբել, Մարկո Մուչինո, Ցվի Պիրան, Խոսե Ռոդրիգես, Խորխե Ռուեդա, Ռեմո Ռուֆինի, Նարեկ Սահակյան, Գրիգորի Վերեշչագին, Յու Վանգ, Շեշենգ Քսյու:
Տնօրեններն են՝ պրոֆ. Ռեմո Ռուֆինին և պրոֆ. Պասկալ Շարդոնեն
Ֆակուլտետի անդամներն են. Giovanni Amelino-Camelia, Stefano Ansoldi, Ulisses Barres de Almeida, Vladimir Belinski, Carlo Luciano Bianco, Donato Bini, Sandip Kumar Chakrabarti, Pascal Chardonnet, Christian Cherubini, Andreas Eckart, Thibault Damour, Jann Einasto, Sergio Frasca, Filippo Frontera, Jean-Marc Gambaudo, Paolo Giommi, Luis Herrera Cometta, Yipeng Jing, Hagen Kleinert, Michael Kramer, Jutta Kunz-Drolshagen, Luca Lamagna, Claus Lämmerzahl, Olivier Legrand, Francois Mignard, Hermann Nicolai, Kjell Rosquist, Jorge Rueda, Remo Ruffini, Felix Ryde, Farrokh Vakili, Gregory Vereshchagin, She Sheng Xue, Shuangnan Zhang:
Պաշտոնական կայքն է՝
http://www.icranet.org/5bego
Տեղի կունենա ձգողականության և ռելյատիվիստական աստղաֆիզիկային նվիրված Չինաստանի ֆիզիկայի ընկերության ամենամյա գիտաժողովը/ 2017թ. “Galileo-Xu Guangqi” հինգերորդ գիտաժողով
Ֆիզիկական գիտությունների և տեխնոլոգիայի դպրոց – հարավարևմտյան “Jiao Tong” համալսարան, Չենդու, Չինաստան, 25 -30 հունիսի 2017թ.
Գիտական հիմնավորումներ
Չինաստանի ֆիզիկայի ընկերության ամենամյա գիտաժողովը՝ այս տարի նվիրված է ձգողականության և ռելյատիվիստական աստղաֆիզիկային, “Galileo-Xu Guangqi” հինգերորդ գիտաժողովի հետ համատեղ տեղի կունենա ֆիզիկական գիտությունների և տեխնոլոգիայի դպրոցում՝ հարավարևմտյան “Jiao Tong” համալսարանում (Չենդու, Չինաստան, 25 -30 հունիսի 2017թ.):
Գիտաժողովը նպատակ ունի հիշեցնել արևելքում և արևմուտքում ժամանակակից գիտական հետազոտությունների արմատները և վերանայել վերջին նվաճումներն առավել առաջադեմ բնագավառներից մեկում՝ ռելյատիվիստական աստղաֆիզիկայում: Կքննարկվեն նաև արևի, աստղերի և տիեզերքի ուսումնասիրությունների առաջընթացները, ինչպես նաև ձգողականության, տիեզերաբանության և ֆունդամենտալ ֆիզիկայի որոլտներում տեսական հետազոտությունների զարգացումները: Այս արդյունքները հասանելի են դարձել Ալբերտ Էյնշտեյնի տեսությունների և աննախադեպ թվով հետազոտական աղբյուրների շնորհիվ՝ ռենտգենյան, գամմա, օպտիկական և ռադիո տիրույթներում: Այս գիտաժողովը նախորդ գիտաժողովների շարունակությունն է, որոնք տեղի են ունեցել Շանհայում (Չինաստան) 2009թ.
http://www.icranet.org/galileo-xuguangqi, Վենտիմիլիայում (Իտալիա) և Նիսում (Ֆրանսիա) 2010թ.
http://www.icranet.org/2nd_galileo-xuguangqi, ինչպես նաև Պեկինում 2011թ.
http://www.icranet.org/3gx և 2015թթ.
http://www.icranet.org/4gx: Այս համաժողովների նպատակն է արևելյան և արևմտյան գիտնականների միջև ռազմավարական փոխանակման համար ստեղծել բարձր մակարդակի ֆորում, ռելյատիվիստական աստղաֆիզիկայի բնագավառում (տեսական, փորձարարական և հետազոտական ոլորտներում), ինչպես նաև ընդարձակել գիտնականների մասնակցությունն ամբողջ Եվրոպայով և արևելյան ու արևմտյան երկրներով:
Ողջունելի է Կորեայի և Թայվանի մասնակցությունը, ինչպես նաև Եվրոպայի և Ամերիկայի գիտնականների մասնակցությունը:
Գիտաժողովի պաշտոնական կայքն է՝
http://www.icranet.org/5gx
Գրավիտացիոն ալիքների, աստղաֆիզիկային և կոսմոլոգիային նվիրված XIII միջազգային գիտաժողով – 15 Իտալ-Կորեական համատեղ սիմպոզիում նվիրված ռելյատիվիստական աստղաֆիզիկային
Իհվա կանանց համալսարան - Սեուլ, Կորեա, 3-7 հուլիսի 2017թ.
Ռելյատիվիստական աստղաֆիզիկային նվիրված Իտալ-Կորեական սիմպոզիումները հանդիպումների շարք են, որոնք տեղի են ունենում կամ Իտալիայում, կամ Կորեայում սկսած 1987թ.-ից, գիտության և ճարտարագիտության կորեական հիմնադրամի (Korea Science and Engineering Foundation), հետազոտությունների իտալական խորհրդի (Consiglio Nazionale delle Ricerche), ԻԿՐԱՆԵՏ-ի և հյուրընկալող կազմակերպությունների աջակցությամբ: Նրանց նպատակն է արագ տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև Կորեայի և Իտալիայի աստղաֆիզիկոսների միջև համագործակցության ամրապնդումը, և ռելյատիվիստական աստղաֆիզիկայի նոր և արդիական հարցերի քննարկումը: Սիմպոզիումներն ընդգրկում են տիեզերաբանություն և աստղաֆիզիկայի այնպիսի բնագավառներ ինչպիսիք են. գամմա-բռնկումները և կոմպակտ աստղերը, բարձր էներգիայի տիեզերական ճառագայթները, մութ էներգիան և մութ մատերիան, հարաբերականության ընդհանուր տեսությունը, սև խոռոչները և կոսմոլոգիան: Այս տարի սիմպոզիումը տեղի կունենա ձգողականությանը, աստղաֆիզիկային և կոսմոլոգիային նվիրված XIII միջազգային գիտաժողովի հետ համատեղ (ձգողականությանը, աստղաֆիզիկային և տիեզերաբանությանը նվիրված գիտաժողովների շարք), որը տեղի է ունենում յուրաքանչյուր 2 տարին մեկ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որը նպատակ ունի աջակցելու անդամ պետությունների միջև համագործակցությանը նաև միջազգային համատեքստում՝ ամենաբարձր մակարդակի վրա կարևոր թեմաների հետազոտությունների օժանդակության համար, ինչպես նաև երիտասարդ գիտնականներին ներգրավելու այս բնագավառներում:
Գիտաժողովի պաշտոնական կայք՝
http://www.icranet.org/ik15
9. “IRAP” ասպիրանտական ծրագրի նոր ուսանողները
|
Բաղմանյան, Վարդան (Հայաստան)
Երևանի պետական համալսարան
"Ես Երևանի պետական համալսարանի ասպիրանտ եմ և աշխատում եմ ԻԿՐԱՆԵՏ-Հայաստան կենտրոնում: Ես ուսումնասիրում եմ ռադիոգալակտիկաներում և բլազարներում (BL Lacs և FSRQs) ռենտգենյան և գամմա տիրույթներում ճառագայթման պրոցեսները":
|
|
Բեդիչ, Սյուզաննա (Խորվաթիա)
Հռոմի "Sapienza" համալսարան
"Խորվաթիայում Զագրեբի համալսարանն ավարտելուց հետո ընդունվել եմ “IRAP” ասպիրանտական ծրագիր: Դեռ չեմ ընտրել թեզի թեման, բայց այժմ հետազոտում եմ գամմա-բռնկումները: Ինձ համար հետաքրքիր են ընդհանուր հարաբերականության տեսությունը, քվանտային ձգողականությունը, սև խոռոչները, մութ մատերիան և կոսմոլոգիան":
|
|
Կամպյոն, Ստեֆանո (Իտալիա)
Հռոմի "Sapienza" համալսարան
"Ես ավարտել եմ Հռոմի «Sapienza» համալսարանը աստղագիտություն և աստղաֆիզիկա մասնագիտությամբ: Ուսումնասիրում եմ նեյտրինոների առաջացման մեխանիզմները և հատկանիշները գամմա-բռնկումներում (գերկրիտիկական ակրեցիայի շրջանակներում) և նրանց հայտնաբերումը Երկրագնդի վրա: Հետաքրքրված եմ ինքնա-գրավիտացիոն համակարգերի ուսումնասիրությամբ դինամիկական տեսանկյունից (գալակտիկաներ, գնդաձև աստղակույտեր, գալակտիկական հալո).” |
|
Չեն, Յեն-Չեն (Թայվան)
Ազգային կենտրոնական համալսարան, Աստղագիտության ինստիտուտ
"Ես ավարտել եմ Թայվանի ազգային կենտրոնական համալսարանը: Դեռ չեմ որոշել թեզի թեման, բայց հետաքրքրված եմ ակտիվ գալակտիկական միջուկների, թզուկ գալակտիկաների և մութ մատերիայի ուսումնասիրությամբ”
|
|
Գասպարյան, Սարգիս (Հայաստան)
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա
"Ես ավարտել եմ Երևանի պետական համալսարանը և այժմ ԻԿՐԱՆԵՏ-Հայաստան կենտրոնի ասպիրանտ եմ: Ուսումնասիրում եմ բլազարներում բարձր էներգիաների գամմա-ճառագայման պրոցեսները"
|
|
Մարոնջու, Մարկո (Իտալիա)
Ֆերարայի համալսարան
Կայլարի համալսարանում ստացել եմ Մագիստրոսի աստիճան ֆիզիկայի բնագավառում Սարդինյայի ռադիո-աստղադիտակով (Sardinia Radio Telescope) պուլսարների ուսումնասիրում թեմայով: Ֆերարայի համալսարանում ասպիրանտ եմ ֆիզիկայի ֆակուլտետում (ղեկավարը՝ Քրիստիանո Գվիդորցի): Հիմնական հետազոտական ուղղությունները վերաբերվում են՝ գամմա-բռնկումներին (GRBs), արագ ռադիո-բռնկումներին (FRBs), ապագա աստղաֆիզիկական գիտափորձերին (HXMT, THESEUS):
|
|
Մարտոնե, Ռենատո (Իտալիա)
Նեապոլի Ֆեդերիկո II-ի համալսարան
Նեապոլի Ֆեդերիկո II-ի համալսարանում ստացել եմ բակալավրի աստիճան ֆիզիկայի բնագավառում: Ֆերարայի համալսարանում ասպիրանտ եմ ֆիզիկայի ֆակուլտետում (ղեկավարը՝ Քրիստիանո Գվիդորցի): Հետաքրքրված եմ արագ շարժվող աղբյուրներից գամմա ճառագայթման գրանցմամ և տվյալների մշակմամբ:
|
|
Վյերա Լոբատո, Ռոնալդո (Բրազիլիա)
Ավիացիայի տեխնոլոգիական ինստիտուտ (Instituto Tecnológico de Aeronáutica)
"Ես ստացել եմ բակալավրի աստիճան Ֆիզիկա բնական գիտությունների բնագավառում (2009-2013թթ.), և մագիստրոսի աստիճան միջուկային ֆիզիկայի բնագավառում (2013-2015թթ.): Այժմ ասպիրանտ եմ Ավիացիայի տեխնոլոգիական ինստիտուտում (ITA), փետրվարին ստացել եմ (CAPES Sandwich Fellowship) կրթաթոշակ 2017թ. մարտից մինչև 2018թ. փետրվար ամիսը Հռոմի “Sapienza” համալսարանում վերապատրաստման համար: Իմ հետազոտությունները վերաբերվում են կոմպակտ աստղերի կառուցվածքի և էվոլյուցիայի, ինչպես նաև ճառագայթման պրոցեսների ուսումնասիրությանը: Բրազիլիայի (SBF) և Ամերիկայի (APS) ֆիզիկայի Հասարակության անդամ եմ":
|
|
Զարգարյան, Դավիթ (Հայաստան)
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա
"Ես ավարտել եմ Երևանի պետական համալսարանը և ներկայումս ԻԿՐԱՆԵՏ-Հայաստան կենտրոնի ասպիրանտ եմ: Իմ թեզը նվիրված է մասնիկների արագացման և ճառագայթման պրոցեսների ուսումնասիրությանը ԱԳՄ-ների լայնամասշտաբ շիթերում ": |